211652_close_icon
views-count1765 դիտում article-date 23:00 20-06-2023

Մեծ թափ է առնում հին ստուգված մի խաբեություն․ ձեզ գրում են, որ շտապ փող է պետք

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ահազանգում է նոր տեղեկատվական խաբեության մասին․ 
«Մեծ թափ է առնում հին ստուգված մի խաբեություն: ՀՀ-ում չգտնվող ձեր բարեկամներից մեկին «Ֆեյսբուքով» կամ «Ինստագրամով» գտնում են, սարքում են նրա հաշվի կլոնը, հետո գիշերով ձեզ գրում են, որ շտապ փող է պետք: Տարբեր պատճառներով: Մարդը փոխանցում է, հետո այդ գումարը գնում, կորում է:

Իրականում հարցը շատ պարզ լուծում ունի, բացեք հաշիվը, համոզվեք, որ ձեր քեռին է, հոպարն է, զարմիկն է, և ոչ թե նոր ստեղծված կլոն: Չնայած որ այդ կլոնները շատ լավ են սարքում։ Զանգի միջոցով թեկուզ պետք է պարզել՝ ով է ձեզ դիմողն իրականում»,- ասել է նա։ 

Նմանատիպ նյութեր