211652_close_icon
views-count868 դիտում article-date 12:30 21-06-2023

Երևանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Բաքվի էթնիկ զտումների քաղաքականության վրա

Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ թվիթերյան գրառմամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության վրա։

«Փախստականների համաշխարհային օրը մենք ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության վրա, որի հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվել են Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության Թվիթերի էջում արված գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր