211652_close_icon
views-count1264 դիտում article-date 19:06 21-06-2023

Կոչ ենք անում Ղարաբաղի բնակչությանը պատանդ չդարձնել. Զախարովա

Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում եռակողմ ձևաչափով չհեռանալ աշխատանքից, իսկ Ադրբեջանին՝ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար։

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից: Նրանց գործունեության պարապ ժամանակը վնասակար է տարածաշրջանում իրավիճակի վրա և ընդհանուր առմամբ հանգեցնում է իրավիճակի սրման տեղում: Նաև կոչ ենք անում Բաքվին՝ քայլեր ձեռնարկել մարդասիրական նպատակներով Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու և Ղարաբաղի բնակչությանը Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ չդարձնելու ուղղությամբ»,- նշել է Զախարովան:

Նմանատիպ նյութեր