211652_close_icon
views-count33450 դիտում article-date 10:49 22-06-2023

Ավտովթար Երևանում․ Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և 5 մետր բարձրությունից հայտնվել զինկոմիսարիատի դիմաց․ հիվանդանոց տեղափոխված վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Աշտարակի և Եղվարդի խճուղիների խաչմերուկում, թիվ 1 զինվորական կոմիսարիատի դիմաց դուրս  է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 5 մետր բարձրությունից հայտնվել Հալաբյան փողոցում՝ զինկոմիսարիատի դիմաց։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորենն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, որտեղ բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենան ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Կարեն Սարգսյանն ու կրտսեր պարեկ Լուսինե Պետրոսյանը։ 

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր