1222 դիտում
15:11 22-06-2023
Եթե տաքսիներում չլինի անկանխիկ վճարման հնարավորություն քաղաքացին կարող է չվճարել և գնալ. Նիկոլ Փաշինյան
Տաքսիների հետ կապված կանխիկի շրջանառությունը պետք է կրճատենք և միջնաժամկետում վերացնենք: Հիմա աշխարհում դա ընդունված է, որ տաքսիներում նաև պոս-տերմինալներ են տեղադրվում: Իհարկե հիմա էլ անկանխիկ սմարթֆոնների հավելվածներով վճարելու հնարավորությունը կա, բայց սա էլ պետք է մեր հեռանկարում լինի: Ասել է Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
«Եթե շահառուները քարտով են երթևեկում, կամ կանխիկ դրամ չունեն և եթե տաքսիներում չկա անկանխիկ վճարելու հնարավորություն, մենք պետք է իրենց որոշակի հնարավորություններ տանք, որովհետև դա շահառուի պարտավորությունը պետք է չլինի, որ ինքը կանխիկ կամ էլեկտրոնային դրամ ունենա, այլ ծառայությունը մատուցողի»,-ասել է նա:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարաար Գնել Սանոսյանը նշեց, որ վարչապետի թվարկածները իրենք ներառել են օրենքի նախագծում:
«Եվ ֆիզիկական անձանց դեպքում, և էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսիների դեպքում, սահմանվել է պարտադիր պահանջ, որպեսզի ունենան էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա և էլեկտրոնային անդորրագիր: Այս օրենքը 2024 թվականի սեպտեմբերից կմտնի ուժի մեջ»,- ասել է Սանոսյանը:

Նմանատիպ նյութեր
15266 դիտում
15:07 28-09-2017
Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացը պետք է պարզեցնել. վարչապետ
Այս բաժնից
817 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
847 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»