211652_close_icon
views-count772 դիտում article-date 18:25 22-06-2023

Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը հյուրընկալել է ցեղասպանագետ Արա Քեթիբյանին

Օրերս Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հյուրընկալել է ավստրալահայ գիտնական, ցեղասպանագետ Արա Քեթիբյանին, որի գործունեության վերջին տարիներն ամբողջությամբ նվիրված են Հայոց ցեղասպանությանն ու հայկական հարցին առնչվող մի շարք հոդվածների ուսումնասիրությանը։ Այս մասին հայտնել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը։

Արցախի ԱԳՆ նշել է, որ Քեթիբյանն այդ հոդվածները հավաքել է ամերիկյան Washington Times, New York Times, Los Angeles Times, Chicago Tribune հեղինակավոր թերթերից և հրատարակել տասնյակից ավելի հատորներում։

«Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Արա Քեթիբյանին և ընդգծել նրա գիտական գործունեության խիստ պահանջվածությունը հատկապես ստեղծված իրողություններում, երբ Ադրբեջանը շարունակում է Արցախում իրականացնել էթնիկ զտումների, ցեղասպան գործողությունների քաղաքականություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր