2440 դիտում
19:58 22-06-2023
Հասկացել եմ՝ չպետք է օգտագործեմ այդ խմիչքը, դրանից դրդված շպրտել եմ ձեռքիցս. Փարաքարի համայնքապետը՝ գիշերային ակումբում կատարվածի մասին․ Aravot.am
Aravot.am-ը գրում է․ «Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը վստահեցնում է՝ անցած ամիս Թաիրովի գիշերային ակումբներից մեկում իր անվանն առնչվող միջադեպի ժամանակ ինքը ալկոհոլի ազդեցության տակ չի եղել:
«Ես վեճի մեջ չեմ եղել, ընդհանրապես գինովցած չեմ եղել այդ օրը։ Ուղղակի դա արարք էր, որը անկախ ամեն ինչից՝ ստացվեց: Երեւույթը սիրուն չէր, ես վիրահատված եմ եղել, այդ ընթացքում հասկացել եմ, որ չպետք է խմեմ, օգտագործեմ այդ խմիչքը, դրանից դրդված շպրտել եմ ձեռքիցս։ Դա է եղել, ուրիշ ոչ մի բան չկա»,-Aravot.am-ին պատմեց Դավիթ Մինասյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերային ակումբում համայնքապետը ձեռքի բաժակն է նետել պատին:
Մեր հարցին՝ իսկ ձեզ ստիպո՞ւմ էին խմել, համայնքապետը պատասխանեց՝ ոչ, ինձ ոչ ոք չի կարող ստիպել: Համայնքապետն ասաց, որ գիշերային այդ ակումբում իր մասնակցությամբ ոչ մի վեճ, հայհոյանք չի եղել. «Դա սուտ է, չի համապատասխանում իրականությանը: Ես չեմ էլ փորձել, որ խմեմ»»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
9316 դիտում
13:35 31-01-2014
Կրակոցներ Փարաքարի «Էրուս» գիշերային ակումբում. կա վիրավոր
1843 դիտում
18:27 18-11-2024
Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել. ԶԼՄ-ներ
1381 դիտում
23:15 31-01-2021
Նարինե Դիլբարյան. Ի՞նչ փաստարկներից դրդված է նա վախեցել է այդ փախստականնների վերադարձից
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին