44006 դիտում
11:41 23-06-2023
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ 32-ամյա վարորդը MAN կցորդիչով բեռնատարով բախվել է բետոնե մի քանի արգելապատնեշների և կողաշրջված հայտնվել դաշտում․ օպերատիվ են գործել պարեկներն ու հրշեջ-փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Արա Մ․-ն իր վարած MAN մակնիշի կցորդիչով բեռնատարով Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 55 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե մի քանի արգելապատնեշների, կոտրել դրանք և մոտ 60 մետր կողաշրջված վճակում հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և վաշտի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն և հերթապահություն են իրականացնում նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Զաքարյանն ու կրտսեր պարեկ Մերի Քեշիշյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, քանի որ կողաշրջման հետևանքով դիզվառելիքի արտահոսք է սկսվել։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+