211652_close_icon
views-count958 դիտում article-date 12:54 23-06-2023

Ռուս զինվորներն իներտ են, եվրոպական կառույցների արձագանքը՝ անհամարժեք. Նատալի Լուազոն՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Երեկ հետևել եմ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը. մենք տեսել ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական փակումը: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն, որն այցով գտնվում էր Հայաստանում:

«Լեռնային Ղարաբաղում 120 հազար հայ կտրված է ամեն ինչից: Ռուս զինվորները, որոնք պետք է նրանց պաշտպանեն, իներտ են. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ճշգրիտ փաստագրում է իրավիճակը, և Հայաստանը ողջունում է դրա ներկայությունը։ Այսպիսով, եվրոպական կառույցները լիովին տեղեկացված են իրավիճակի մասին: Նրանց արձագանքը համարժեք չէ հումանիտար ճգնաժամին և նկատվող ռազմական լարվածությանը»,- գրել է պաշտոնյան։

Նմանատիպ նյութեր