211652_close_icon
views-count39257 դիտում article-date 20:33 24-06-2023

Խոշոր ավտովթար Երևանում. նոր կառուցվող Հյուսիս-հարավ ճանապարհի էստակադայի մոտ բախվել են КамАЗ-ն ու МАЗ մակնիշի ջրատարը. վարորդներից մեկին, ով արգելափակվել էր ավտոմեքենայում, դուրս են բերել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 15:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջնում՝ Առնո Բաբաջանյան փողոցի վերջնամասում՝ էստակադայի հարևանությամբ, բախվել են 64-ամյա Էդիկ Մ.-ի վարած КамАЗ մակնիշի և 73-ամյա Ալբերտ Թ.-ի վարած МАЗ մակնիշի ջրատար ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով КамАЗ-ի վարորդը, քաղաքացիների օգնությամբ, դուրս է բերվել ավտոմեքենայից և մոտեցվել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային:

Բժիշկները վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների օգնությամբ պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, ապա դադարեցրել МАЗ-ի մոտոպոմպից առկա վառելիքաքսուկային նյութի (բենիզն) արտահոսքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Կարեն Քարամյանն ու կրտսեր պարեկ Հռիփսիմե Ստամբուլյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Սարգիս Հրաչյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր