769 դիտում
14:53 26-06-2023
ՆԱՏՕ-ն Բալթյան երկրների երկնքի պաշտպանության առաքելության կարգավիճակը կփոխի պաշտպանականի
Բրյուսելը կվերանայի Բալթյան երկրների օդային տարածքի պաշտպանության ՆԱՏՕ-ի առաքելության մանդատը և այն ոստիկանականից կփոխի պաշտպանականի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Վիլնյուսում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ դաշինքը կամրապնդի ցամաքային, ռազմածովային և օդային ուժերը, իսկ անդամ երկրների ռազմաօդային ուժերին տրված մանդատը կվերանայվի և օդային ոստիկանության կարգավիճակից կփոխվի պաշտպանականի:
Այսպես կոչված օդային ոստիկանությունը վերահսկում է Բալթյան երկրների օդային տարածությունը և չի համարվում ռազմական առաքելություն։ Պաշտպանական մանդատով դաշինքի կործանիչները կունենան այլ լիազորություններ։ Ճգնաժամի դեպքում նրանք կկարողանան մասնակցել ռազմական գործողություններին և կինտեգրվեն Լիտվայի պաշտպանական ծրագրերին։
Բալթյան երկրների օդային տարածության նկատմամբ վերահսկողությունը իրականացնում են ՆԱՏՕ-ի գծով նրանց դաշնակիցները։ 2004 թվականից դաշինքի անդամ երկրների կործանիչները ռոտացիայի հիման վրա տեղակայված են Լիտվայի Զոկնյայ ավիաբազայում։ 2014 թվականի ապրիլից առաքելության մյուս մասը տեղակայվել է Էստոնիայի Էմարի ավիաբազայում:

Նմանատիպ նյութեր
1643 դիտում
17:46 02-03-2014
Ղրիմը կփոխի իր կարգավիճակը և կդառնա առանձին պետություն
1053 դիտում
19:24 10-02-2014
Կուսումնասիրվի Բալթյան երկրների համադրող հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը
1689 դիտում
13:59 27-01-2016
Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույցներ է ունեցել Բալթյան երկրների իր գործընկերների հետ
Այս բաժնից
1051 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2856 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
997 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում