211652_close_icon
views-count802 դիտում article-date 17:12 26-06-2023

ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանն այցելում է Հայաստան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության և չտարածման բյուրոյի ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի այցը Հայաստան։

«Ս․թ․ հունիսի 26-27-ի այցի ընթացքում ավագ խորհրդական Ֆրիդմանը կհանդիպի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտային փորձագետների հետ՝ քննարկելու Հայաստանի անվտանգ ու ապահով էներգետիկ ապագայի հարցում հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարները»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր