211652_close_icon
views-count38006 դիտում article-date 14:48 27-06-2023

Ավտովթար Տավուշի մարզում․ Hyundai բեռնատարը Ոսկեպարի ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց, 15 մետր կողասահելով՝ բախվել է ծառերին և հայտնվել ձորում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Տավուշի մարզի բնակիչ 64-ամյա Հրաչ Մ․-ն իր վարած Hyundai 72 մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին, Ոսկեպարի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր կողասահելով՝ բախվել ծառերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզի թիվ 64 հրշեջ- փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջերը տեղում պարզել են, որ ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, դասակի հրամանատար Նարեկ Գալստյանի գլխավորությամբ։ 

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արկադի Աիրզյանն ու Գագիկ Վարդանյանը։ 

Վթարի փաստով՝ ՊԾ Տավուշի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր