1099 դիտում
09:51 28-06-2023
Ուկրաինացիները թույլ հույսեր են կապում «Վագների» խռովության հետ․ «Ամերիկայի ձայն»
Ուկրաինացի պաշտոնյաների համոզմամբ, «Վագներ» խմբավորման ապստամբությունը վկայում է պուտինյան վարչակազմում առաջացող ճեղքերի մասին: Ուկրաինայի փողոցներում սպասելիքներն ավելի զուսպ են դարձել, թե խռովությունը կարող է հանգեցնել պատերազմի մոտալուտ ավարտին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Հունիսի 23-ի ուշ երեկոյան բազմաթիվ ուկրաինացիներ ուշադրությամբ հետևում էին «Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի և նրա վարձկանների, այսպես կոչված, «արդարության երթին» դեպի Մոսկվա:
«Վագների» վարձկաներն արագորեն շարժվում էին Մոսկվայի ուղղությամբ՝ կարևոր քաղաքների միջով, հայտարարելով, թե իրենց վերահսկողության ներքո են վերցել Դոնի Ռոստովում ու Վորոնեժում տեղակայված ռազմական օբյեկտները։
Իրադարձությունների նման՝ սրընթաց զարգացման պայմաններում ուկրաինացիները մեծ հույսեր ունեին, թե «Վագների» ապստամբությունը կարող է շրջադարձային լինել իրենց հայրենիքի դեմ Մոսկվայի սանձազերծած պատերազմի համար:
Սակայն հաջորդեց հիասթափությունը, երբ Պրիգոժինը հանկարծակի կասեցրեց առաջխաղացումը և հայտարարեց, որ մեկնում է Բելառուս՝ Պուտինի խնդրանքով Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցած գործարքի արդյունքում:
Չնայած հիասթափությանը, ուկրաինացի պաշտոնյաներն նշում են, որ «Վագների»
ապստամբությունը օգուտ բերեց Ուկրաինային և ի ցույց դրեց Պուտինի իշխանության թուլությունները:
«Աշխարհն ականտես եղավ, որ Ռուսաստանի ղեկավարները ոչինչ չեն վերահսկում։ Ոչինչ։ Քաոս է։ Հնարավոր չէ որևէ բան կանխատեսել»,- ասում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Վերլուծաբանները նոր ցնցումներ են սպասում Ռուսաստանում:
«Համոզված եմ, որ սա վերջը չէ։ Սա՝ ռուսական սպասվող թոհուբոհի առաջին գործողությունն է։ Պուտինի համար սպառնալիքը ծագեց այնտեղ, որտեղից նա չէր սպասում՝ «պատերազմի կողմնակիցների ճամբարից»,- ասում է քաղաքական վերլուծաբան Վոլոդիմիր Ֆեսենկոն:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1541 դիտում
18:34 01-09-2014
«Բորուսիա»-ն մեծ հույսեր է կապում Կագավայի հետ. Վատցկե
2145 դիտում
11:52 03-07-2015
Դմիտրի Ալենիչևը մեծ հույսեր է կապում Յուրա Մովսիսյանի հետ
Այս բաժնից
427 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1036 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
715 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել