211652_close_icon
views-count1087 դիտում article-date 11:31 29-06-2023

Ֆրանսիայում շարունակվում են ոստիկանի կողմից դեռահասի սպանությունից հետո սկսված անկարգությունները. բերման է ենթարկվել շուրջ 80 մարդ

Ոստիկանությունը 77 մարդու է բերման ենթարկել Ֆրանսիայի Իլ դե Ֆրանս շրջանում անկարգությունների պատճառով, որոնք սկսվել են Փարիզի Նանտեր արվարձանում ոստիկանի կողմից 17-ամյա դեռահասի սպանությունից հետո։ Այս մասին հայտնում է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Փարիզի ոստիկանության գլխավոր վարչությունը։

Հունիսի 27-ի առավոտյան Նանտերում ոստիկանը կրակել և սպանել է 17-ամյա մի տղայի, երբ վերջինս հրաժարվել է կատարել ոստիկանության հրամանները։ Նա ստացած վնասվածքներից տեղում մահացել է, ոստիկանը ձերբակալվել է դիտավորյալ սպանության մեղադրանքով։

Հունիսի 29-ի գիշերը անկարգությունները շարունակվել են։ Le Figaro-ի փոխանցմամբ՝ դրանց մասնակիցները հարձակվում են կառավարական շենքերի, այդ թվում՝ ոստիկանական բաժանմունքների ու դպրոցների վրա, ճայթրուկներ են նետում ոստիկանների վրա։ Կան նաև թալանի դեպքեր:

Ոստիկանության հետ բախումներ են տեղի ունենում նաև Լիլում, Ամիենում, Սենտ Էթյենում, Դիժոնում, Կլերմոն Ֆերանում, Ստրասբուրգում և Լիոնում, գրում է Parisien թերթը։

Նմանատիպ նյութեր