46094 դիտում
12:39 29-06-2023
Երևանում հերթական անգամ կանխվել է 15-անգամից ավելի ինքնասպանության փորձ կատարող տղամարդու հերթական ինքնասպանությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև փրկարար հոգեբանը։
Ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները։
Փրկարարները, ոստիկանները, փրկարար հոգեբանն ու քաղաքացիները տևական ժամանակ բանակցություններ էին վարում այդ քաղաքացու հետ, որեսզի նա չդիմի այդ քայլին։ Ի վերջո՝ փրկարար հոգեբանին, ոստիկաններին, շտապօգնության աշխատակիցներին ու քաղաքացիներին հաջողվեց այդ տղամարդուն համոզել, և նա վտանգավոր եզրագծից անցավ անվտանգ վայր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Արարատի մարզի բնակիչ, թե՛ Արարատի մարզում, թե՛ Երևանում 15-ից ավելի անգամ ինքնասպանության փորձ կատարած Խաժակ Հ․-ն է։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
Նմանատիպ նյութեր
4349 դիտում
20:43 12-09-2016
Բեռլինի կետրոնական հրապարակը շրջափակվել է՝ ինքնասպանության փորձ կատարող կիսամերկ տղամարդու պատճառով