1534 դիտում
14:42 30-06-2023
Մակրոնի հայտարարությունների պատճառով Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է երկրի ԱԳՆ: Դեսպանին խնդրել են պարզաբանումներ տալ նախագահ Էմանուել Մակրոնի և Մարսելում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վերջին հանդիպման և այդ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահի որոշ տեսակետների վերաբերյալ մամուլում հայտնված հայտարարությունների վերաբերյալ։
Դեսպանին ասվել է, որ ֆրանսիական կողմը պետք է պարզաբանի Մակրոնի հայտարարությունները։
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել էր Մակրոնի հայտարարություններին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակաադրբեջանական հայտարարությունները», որոնք նա արել է Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը, և որոնք արտացոլում են «միակողմանի աջակցություն» Հայաստանին, «անընդունելի են»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով Մակրոնի հայտարարությանը, որում Ֆրանսիայի ղեկավարն ասել էր, որ «ինքն Ալիևի վրա ավելի շատ ճնշում է գործադրել և ավելի շատ ճնշում է գործադրելու, քան ինքը՝ Փաշինյանը»։
«Հարցը Փաշինյանն է, Արցախի հարցում ես միակն եմ, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունեմ»,- ասել էր Մակրոնը: Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություն տարածել։
Հավելենք, որ Մակրոնը հայ համայնքի հետ հանդիպմանը նաև ասել էր. «Չկասկածեք իմ վճռականության մեջ՝ կապված Արցախի և ընդհանրապես Հայաստանի հետ, ես կշարունակեմ իմ ջանքերը, նույնիսկ եթե միջազգային ընտանիքում գրեթե միակը լինեմ այս օրակարգով։ Դուք նաև գիտեք, որ Ֆրանսիան իր ռազմական կցորդին առաջին անգամ ուղարկել է Հայաստանում իր դեսպանատուն, որը պետք է ինչ-որ բան նշանակի, չէ՞։ Մենք պետք է անենք հնարավորը, առավելագույնը»:

Նմանատիպ նյութեր
997 դիտում
17:17 12-04-2024
Ֆրանսիայի դեսպանը երկրի ԱԳ նախարարի հայտարարության պատճառով կանչվել է ՌԴ ԱԳՆ
8313 դիտում
15:42 29-03-2016
Էրդողանի մասին ծաղրական տեսահոլովակի պատճառով Գերմանիայյի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ. տեսանյութ
1381 դիտում
12:24 23-03-2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Այս բաժնից
568 դիտում
12:12 21-12-2024
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
769 դիտում
09:28 21-12-2024
Գերմանիայում սուրբծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ․կա 60 վիրավոր
877 դիտում
23:44 20-12-2024
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից