1081 դիտում
17:08 30-06-2023
Աննա Վարդապետյանն ընդունել է Խորվաթիայի գլխավոր պետական դատախազի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Խորվաթիայի Հանրապետության գլխավոր պետական դատախազի տեղակալ Էմիլիո Կալաբրիչի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում է Դատախազությունը։
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել խորվաթ գործընկերոջը հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է գործընկեր երկրների հետ համագործակցության ամրապնդումը՝ միտված երկու երկրների ժողովուրդների բարեկեցության, տնտեսական, մշակութային, պատմական և իրավական կապերի զարգացմանը:
«1994 թվականին՝ Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական կապերի հաստատումից հետո, մեր երկրների հարաբերությունները նոր ընթացք են ստացել: Կնքվել են համաձայնագրեր՝ տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Բացառություն չի կազմում նաև իրավական ոլորտը»,- նշել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և հավելել, որ Խորվաթիայի գլխավոր պետական դատախազի տեղակալի Հայաստան կատարած այցը խորհրդանշում է երկու երկրների, այդ թվում՝ դատախազությունների միջև համագործակցության բարձր մակարդակը, այդ թվում՝ հանցավորության դեմ պայքարում միասնական դիրքորոշումը, որը հիմք է հանդիսանում հետագա գործընկերության զարգացման համար:

Նմանատիպ նյութեր
1075 դիտում
16:30 03-10-2024
Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը
1495 դիտում
13:00 05-10-2024
Աննա Վարդապետյանն ընդունել է Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալին
1132 դիտում
19:24 20-11-2023
Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
1342 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
934 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար