15239 դիտում
20:53 30-06-2023
Երևանում՝ Արցախի պողոտայի 10 մուտքանի շենքի բակում տիրում է գարշահոտություն․ դիտահորերից դուրս եկող կոյուղաջրերի հիմնական մեղավորներից են շենքի բնակիչները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Տևական ժամանակ է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Երևան քաղաքի Արցախի պողոտայի 14 շենքի բնակիչներից, ովքեր հայտնում են, որ ամիսներ շարունակ իրենց բակում դիտահորերից դուրս եկող կեղտաջրերի պատճառով բակում տիրում է գարշահոտություն։
Այսօր՝ հունիսի 30-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Մենք «Վեոլիա ջրից» բողոքելու տեղ չունենք, երբ զանգահարում ենք, մարդիկ գալիս, խցանված դիտահորերը մաքրում եմ, բայց 1-2 օր անց դարձյալ նույն վիճակն է։ Եթե «Վեոլիա ջուրն» օպերատիվ միշտ արձագանքել է մեր ահազանգերին, ապա Երևանի քաղաքապետարանի թեժ գիծն ու Էրեբունու թաղապետարանից հույսներս կտրել ենք։ Եթե պատասխանում են մեր հեռախոսազանգերին, ապա նույն քոփի արած խոսքն է՝ խնդրին տեղյակ ենք, կզբաղվենք, բայց վայ էն զբաղվելուն։ Երբ տեսնում ենք, որ էլ չեն զբաղվում, նորից զանգահարում ենք թեժ գիծ, բայց կարծես թե մեր համարները ֆիքսած լինեն, էլ ոչ էլ պատասխանում են։
2 օր առաջ էլ նորից զանգահարեցինք «Վեոլիա ջուր», եկան ու կեղտաջրերը հեռացրեցին, բայց այսօր դարձյալ նույն վիճակն է։ Որպեսզի այլևս նման խնդիրներ չառաջանան, թաղաապետարանը գուցե համատիրության հետ խնդրանքով դիմեն Երևանի քաղաքապետարան՝ էս հակասանիտարական վիճակը վերջապես վերացնեն»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բնակիչները գույները մասամբ խտացնում են, քանի որ «Վեոլիա ջրի» մասնագետները, ամեն անգամ դիտահորերը մաքրելիս, ինչ ասես դուրս չեն բերում այնտեղից, անգամ կանացի ու տղամարդու ներքնաշորեր, երեխաների տակդիրներ ու հետո էլ բնակիչները բողոքում են, թե դիտահորերը լցվել են և 10 մուտքանի շենքի բակում տիրում է գարշահոտություն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)