1336 դիտում
23:12 30-06-2023
Իրավական կարգավորման շնորհիվ է, որ «Երկիր Մեդիա»-ն վերադառնում է. եթեր վերադառնալու ենք մեր դեմքը պահպանած. Բագրատ Եսայան․ «Երկիր Մեդիա»
«Երկիր Մեդիա». Հունվարի 21-ից մեր եթերը անջատվեց և 5 ամիս մի քանի օր հետո մենք հնարավորություն ունենք նորից վերադառնալու եթեր։ Մենք դատական կարգով վիճարկել էինք եթերում լինելու իրավունքը։ Մարտին և ապրիլին ուժի մեջ մտած օրենքի համաձայն մենք իրավական հիմք ունեցանք դիմելու և նորից համապետական եթեր վերադառնալու համար՝ նույն մեր սլոթի վրա։ Սա բավականին լուրջ հաջողություն է հեռուստաընկերության համար։ Մենք ամբողջ ծավալով աշխատել ենք այս ընթացքում։ Այս մասին ասաց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը։
Հեռուստաընկերության ղեկավարը շնորհակալություն հայտնեց կաբելային ցանցով իրենց հեռուստադիտողներին աջակցության համար։
Նա նշեց, որ բազմաթիվ զանգեր էին ստանում, որ սպասում էին, թե երբ պետք է վերադառնան եթեր․
«Իրավական կարգավորման շնորհիվ է, որ մենք վերադառնում ենք եթեր։ Այս սլոթի վրա հուլիսի 24-ին փաստաթղթերը ընդունվելու են և սեպտեմբեր ամսին նոր մրցույթ է լինելու։ Մենք դիմելու ենք և հույս ունեմ, որ այս սլոթի համար մրցույթում մենք այս անգամ հաղթող կճանաչվենք, որովհետև ներկայացնելու ենք, իմ կարծիքով, լավագույն ծրագիրը, որը մրցունակ է լինելու ամբողջ հեռուստատեսային շուկայի համար։ Մենք վերադառնալու ենք եթեր մեր դեմքը պահպանած, որովհետև մենք արժեհամակարգ, հստակ դիմագիծ ունեցող հեռուստաընկերություն ենք։ Մենք ներկայացնում ենք մեր ժողովրդի կյանքը՝ սկսած ամենավերջին գյուղերից, վերջացրած Սփյուռքի ամենափոքր համայնքներն ու գաղթօջախները։ Մենք համազգային, համահայկական հեռուստաընկերություն ենք և այդ դիմագիծը պահպանելու հարցում վճռական ենք, նույնիսկ եթե այլևայլ քաղաքական վայրիվերումների պատճառով լինենք կամ չլինենք եթերում»,- նշեց հեռուստաընկերության ղեկավարը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2005 դիտում
12:58 10-06-2022
ԱԱԾ-ն իր աշխատասենյակից տարել է «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի տնօրեն Բագրատ Եսայանին. Yerkir.am