211652_close_icon
views-count922 դիտում article-date 09:54 01-07-2023

Կենսաբանության միջազգային օլիմպիադայում Հայաստանի աշակերտներն նվաճել են 4 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալներ. ԿԳՄՍՆ

Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող աշակերտներն արժանացել են 4 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալների, հաղորդում են ԿԳՄՍ նախարարությունից։

Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադան կայացել է հունիսի 25-28-ը Ինդոնեզիայում։ Հայաստանը ներկայացնող յոթ դպրոցականներն էլ հաղթահարել են կիսաեզրափակիչ փուլը և եզրափակիչ փուլում գրանցել հետևյալ արդյունքները.

Տաթև Սիմոնյան՝ Քվանտ վարժարան, ոսկե մեդալ, Օլիմպիադայի ամենամեծ մրցանակ (Grand award),

Հակոբ Պերիխանյան՝ Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոց, ոսկե մեդալ, Հատուկ մրցանակ կենսաբանական կոնցեպտի համար,

Խոսրով Ցականյան՝ Քվանտ վարժարան, ոսկե մեդալ,
Անի Իսրաելյան՝ Արմավիրի թիվ 1 դպրոց, ոսկե մեդալ,
Լենա Մանուկյան՝ Հերացի ավագ դպրոց, արծաթե մեդալ,
Կամունի Աբրահամյան՝ Քվանտ վարժարան, բրոնզե մեդալ,
Մարիամ Դոխոյան՝ Հերացի ավագ դպրոց, բրոնզե մեդալ։

Նմանատիպ նյութեր