211652_close_icon
views-count43976 դիտում article-date 11:04 01-07-2023

Ավտովթար Արագածոտնի մարզում․ 34-ամյա վարորդը Opel Vectra-ով մոտ 100 մետր բախվելով հողաթմբերին՝ գլխիվայր հայտնվել է ձորում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում 39-ամյա վարորդի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 54 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր առաջ ընթանալով`  գլխիվայր հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարան բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել Ապարանի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացնում են հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Ռուդիկ Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Արտուշ Սահակյանը։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։

Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Բենիկ Սարգսյանի և Դավիթ Բաղդասարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Ոստիկանության Ապարանի համայնքնային բաժանմունքի ավագ տեսուչ Հայկ Բաղդասարյանի գլխավորությամբ պարզվել է վարորդի ինքնությունը, ով Քուչակ գյուղի բնակիչ, 39-ամյա Ալեքսան Վ․-ն է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր