1147 դիտում
13:15 01-07-2023
Իշխանության հերթական մանիպուլյացիան, կամ ինչպես կասեր մշեցի պապս՝ թոզ են փչում ժողովրդի աչքերին. Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանության հերթական մանիպուլյացիան, կամ ինչպես կասեր մշեցի պապս՝ թոզ են փչում ժողովրդի աչքերին.
Երկու օր առաջ ՀՀ կառավարիչը հերթական անգամ հայտարարեց թոշակների բարձրացման մասին, և սա ներկայացվում է որպես կառավարության հերթական սոցիալական ձեռքբերում. Մասնավորապես, նախատեսվում է հուլիսի 1-ից միջին կենսաթոշակները հասցնել 49700-ի, իսկ նվազագույն կենսաթոշակները 31600-ից դարձնել 36000։ Բայց ի՞նչ արժե այս աճը, եթե հաշվի չես առնում խայտառակ թանկացումները։ Գների աճի ճշգրտումը ցույց է տալիս կենսաթոշակների նվազում 2020 թվականից, մինչդեռ նույնիսկ 2024 թվականին (և ընդամենը 1 տոկոս գնաճով), միջին կենսաթոշակի գնողունակությունը 4 տոկոսով ցածր կլինի, քան 2017 թվականին, այսինքն՝ կենսաթոշակների բոլոր «բարձրացումները» նույնիսկ ինդեքսավորում անվանել չի կարելի։ Միևնույն ժամանակ, խաբեությունը տարածվում է միայն ամենախոցելի շերտի վրա՝ թոշակառուների, քանզի թոշակառուներն են կառավարչի ամենամեծ աջակիցները, քանի որ նրանք են այս քարոզչության թիրախը։ Բոլորս գիտենք, որ կառավարչի ամենամեծ աջակիցները թոշակառուներն են, և նրանք են նաև նրա սոցիալ-տնտեսական քաղաքականությունից ամենաշատ տուժողները: Ցավոք սրտի, «Ստոկհոլմյան սինդրոմը» Հայաստանում շարունակում է մնալ որպես քաղաքական գործոն, և դրան հատկապես ենթակա է բնակչության առավել խոցելի շերտերը»։

Նմանատիպ նյութեր
871 դիտում
19:20 01-08-2023
Իշխանությունն էլի փորձում է, ինչպես Պռոշյանը կասեր՝ «թոզ փչել» երևանցու աչքերին․ Մանե Թանդիլյան
14156 դիտում
15:02 15-04-2019
Ինչու լուծվեց «Սեքյուրիթի Դրիմ»-ի հետ կնքված պայմանագիրը կամ ինչպես են թոզ փչել մեր աչքերին
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված