70293 դիտում
18:36 01-07-2023
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են ЗИЛ-ն ու մարդատար Газель-ը. կան վիրավորներ, ովքեր վերադառնում էին ծիրան հավաքելուց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Հացիկ - Բաղրամյան գյուղ տանող ճանապարհահատվածի սկզբնամասում բախվել են ЗИЛ բեռնատարն ու մարդատար Газель-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի ավագ տեսուչներ Արգիշտի Հարությունյանը և Հովհաննես Ավագյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Տիգրանյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանություն ու Քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորները վերադառնում էին դաշտային աշխատանքներից, որտեղ ծիրան հավաքելիս են եղել:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2134 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)