1039 դիտում
23:45 03-07-2023
Այն, ինչ այսօր կատարվեց ԲԴԽ-ում, բացահայտ անհարգալից վերաբերմունք է լրագրողի մասնագիտության նկատմամբ․ Թաթոյան
Այն, ինչ այսօր կատարվեց Բարձրագույն դատական խորհրդում լրագրողների նկատմամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք է լրագրողի մասնագիտության նկատմամբ, բացի այն, որ դա ոտնահարում է վարույթի հրապարակայնության սկզբունքը դատարանում։ Այս մասին նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ով ուզում է լինի` ԲԴԽ, թե այլ մարմին կամ պաշտոնյա, իրավունք չունի լրագրողի հետ վարվել կարգազանցի ընկալումով. լրագրողի նկատմամբ վերաբերմունքը պետք է հիմնված լինի լրագրողի օրինավորության, բարեխղճության և ազնվության կանխավարկածի վրա։
Ցանկացած պետական մարմին կամ պաշտոնյա իր պահվածքը լրագրողի համար պետք է դարձնի կանխատեսելի։
Դա է պահանջում լրագրողի հանրային վերահսկողության ու մարդու իրավունքների պաշտպանության հատուկ առաքելությունը, իսկ այդ առաքելությունն ունի կոնկրետ նշանակություն։
Սա ի՞նչ անպատասխանատու վերաբերմունք է ԲԴԽ-ի կողմից։
Հատուկ այնպես են արել, որ լրագրողների մուտքն արգելելու համար ստեղծեն արհեստական հիմքեր, որ հետո էլ արդարանալու տեղ ունենան այդ հիմքերով։ Դեռ մի հատ էլ հրաժարվում են պատճաբանություն ներկայացնել լրագրողներին, թե ինչու են խոչընդոտում իրենց մասնագիտական աշխատանքը, թույլ չեն տալիս լուսաբանել նախապես հայտարարված հրապարակային նիստը։ Ավելին, լրագրողների արձագանքներից ակնհայտ է, որ նրանք չեն էլ իմացել, որ ԲԴԽ-ն որոշել է փոխել իրենց աշխատանքի պայմանները, սահմանափակել դրանք։
Ի՞նչ է նշանակում դահլիճում տեղ չկա լրագրողների համար։ Սա ի՞նչ անիմաստ պատճառաբանություն է։ Այսպիսի գործելաոճ նման անլուրջ պատճառաբանություններով դատարաններում տարածված էին հատկապես 2012-2016 թթ., երբ լրագրողներին չէին թողնում դատական նիստերի դահլիճ մուտք գործել տեղեր չլինելու հիմքով։ Հավանաբար ԲԴԽ-ն փորձել է վերականգնել այդ արատավոր փորձը՝ համոզված լինելով, որ իր շահերին օգտակարությունն արդարացնում է արատավոր ցանկացած երևույթ։
Լրագրողների նկատմամբ ԲԴԽ-ի այսօրվա նվաստացուցիչ վերաբերմունքը խիստ դատապարտելի էր նաև այն առումով, որ դա օրինակ է դատական համակարգում լրագրողների նկատմամբ վերաբերմունքի հարցում առհասարակ։ Մինչդեռ լրագրողի նկատմամբ հարգանքի ու անխոչընդոտ աշխատանքի օրինակելի երաշխավորումը պետք է ապահովի հենց ԲԴԽ-ն։
Լրագրողների նկատմամբ այսօրվա բացահայտ անհարգալից վերաբերմունքով ԲԴԽ-ն լրացուցիչ պաշտպանությունից զրկեց նաև այն դատավորներին, ում նկատմամբ իրականացնում էր կարգապահական վարույթներ, և ում վերաբերյալ վարույթները լուսաբանելու էին եկել լրագրողները»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր
2211 դիտում
23:09 23-08-2019
Բացահայտ անհարգալից վերաբերմունք
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին