211652_close_icon
views-count45715 դիտում article-date 11:54 06-07-2023

Արտակարգ դեպք Երևանում․ երկաթե էլեկտրասյունը հիմքից պոկվել և ընկել է ЗИЛ բեռնատարի վրա․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկներն ու Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի աշխատակիցները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հուլիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, Հասրաթյան փողոցում, Միքայելյանի անվան Վիրաբուժության ինստիտուտի դիմաց երկաթե էլեկտրասյունը հիմքից կոտրվել և ընկել է այդ պահին նշված վայրով անցնող ЗИЛ մակնիշի բեռնատարի վրա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հովհաննես Առաքելյանն ու Կարապետ Գևորգյանը, ովքեր սահմանազատել են տարածքը և տեղում կատարում են հերթապահություն, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է։

Դեպքի մասին տեղեկանալով, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի հանձնարարականով՝ օպերատիվորեն ժամանել են կումունալ բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գոռ Պողոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Երքաղլույս» ընկերության աշխատակիցները, ովքեր այս պահին արդեն աշխատանքներ են կատարում տապալված էլեկտրասյունը տեղափոխելու և փոխարենը նորը տեղադրելու ուղղությամբ։

Ճանապարհը նշված վայրում դարձել է միակողմանի, սակայն պարեկներին հաջողվում է կարգավորել երթևեկությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր