1144 դիտում
15:08 06-07-2023
Շատ թոշակառուներն անկանխիկ են ստանում գումարը, բայց ամսվա վերջում հետվճար չեն ստանում, քանի որ դեռ կան բանկեր, որոնք որոշել են չմասնակցել սոցիալական այդ ծրագրին. Փաշինյան
Հուլիսի 1-ից բարձրացված կենսաթոշակը համապատասխանում է նվազագույն պարենային զամբյուղին։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ նվազագույն կենսաթոշակն իր չափով համապատասխանում է Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից սահմանված նվազագույն պարենային զամբյուղին։
«Սա նշանակում է, որ այդ մեթոդաբանությամբ մեր կողմից տրվող բոլոր թոշակառուներն իրենց նվազագույն պարենային կարիքները կարող են հոգալ։ Առավել ևս, եթե մեր սիրելի կենսաթոշակառուներն օգտվում են հետվճարի ծրագրից, ապա ավելի բարձր ցուցանիշ կունենան»,- հայտարարեց նա։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանն իր հերթին նշեց, որ հուլիսի 4-ին իրենց կողմից բոլոր վճարումները, փոխանցումները կատարվել են բոլոր բանկերին և Հայփոստին։
«Թոշակներն ու նպաստերը տալիս ենք նույն ամսում։ Հետևաբար, մարդիկ ստանում են հուլիսի` արդեն իսկ բարձրացված դրույքաչափերով կենսաթոշակները»,- ընդգծեց նա։
Փաշինյանը միաժամանակ նշեց, որ շարունակում են բանկերի հետ կապված ահազանգեր ստանալ, որ շատ թոշակառուներն անկանխիկ են ստանում գումարը, սակայն ամսվա վերջում հետվճար չեն ստանում։ Ըստ վարչապետի` դրա պատճառն այն է, որ դեռ կան բանկեր, որոնք որոշել են չմասնակցել սոցիալական այդ ծրագրին, ինչը շատ վատ է եւ անհասկանալի։
Նշենք, որ 2023 թ․ հուլիսի 1-ից միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը բարձրացել են։ Ըստ այդմ՝ նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվել է 36,000 դրամ` 31,600 դրամի փոխարեն, աշխատանքային կենսաթոշակի չափը սահմանվել է 24,000 դրամ` 21,000 դրամի փոխարեն, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվել է 1,750 դրամ` 1,600 դրամի փոխարեն։
Կառավարության ծրագրի համաձայն` պետական կենսաթոշակների չափերը մինչև 2026 թվականը պարբերաբար կբարձրացվեն:

Նմանատիպ նյութեր
3649 դիտում
13:42 19-05-2022
Կենսաթոշակառուները և նպաստառուները անկանխիկ գնումների, վճարումների դեպքում 10 տոկոսի չափով հետվճար կստանան
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված