211652_close_icon
views-count13988 դիտում article-date 17:54 06-07-2023

Հրդեհ Երևանում․ Նոր Խարբերդի ամառանոցներում հրդեհի տարածման դեմ պայքարել են հրշեջները․ պարեկներն էլ սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 6-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի ամառանոցների 25-րդ փողոցում անվադողեր են այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ թե 25-րդ, այլ 24-րդ փողոցի 59 տան հարևանությամբ գտնվող խորդանոցում։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Ավետիսյանն ու Ղազար Ղազարյանը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն, քանի որ հետաքրքրասեր քաղաքացիները փորձում էին հավաքվել և հրահանգներ տալ։

Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, ապա մեկուսացնել ու մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր