211652_close_icon
views-count892 դիտում article-date 22:01 08-07-2023

Արարատ Միրզոյանը հանդիպել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում համաշխարհային կարգի արդի մարտահրավերների վերաբերյալ պանելային քննարկումից առաջ կարճատև հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գաբրիել Մարիայի հետ։ Այս մասին Միրզոյանը գրել է թվիթերի իր միկրոբլոգում։

«Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում համաշխարհային կարգի արդի մարտահրավերների վերաբերյալ պանելային քննարկումից առաջ մտքեր եմ փոխանակել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գաբրիել Մարիայի հետ։

Մեզ անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն ու ներգրավվածություն՝ հիմնված Հայաստան-ԵՄ գործընկերության արժեքների և առաջնահերթությունների վրա»,- գրել է Արարատ Միրզոյանը։

Նմանատիպ նյութեր