211652_close_icon
views-count1144 դիտում article-date 11:47 09-07-2023

Ուզբեկստանում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում

Ուզբեկստանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները. երկրում բացվել են բոլոր ընտրատեղամասերը։ Այս մասին ասվում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թելեգրամյան հաղորդագրության մեջ։

Քվեարկությունը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 8:00-20:00-ն: Ինչպես հայտնում են ԿԸՀ-ից, ընտրություններին հետևելու է շուրջ 800 միջազգային դիտորդ։

Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և «Ազգային վերածնունդը» առաջադրել են գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևին, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը՝ նրա առաջնորդ Ուլուղբեկ Ինոյաթովին, Էկոլոգիական կուսակցությունը՝ նրա նախագահ Աբդուշուքյուր Համզաևին, «Արդարությունը»՝ Գերագույն դատարանի նախագահի առաջին տեղակալ Ռոբախոն Մահմուդովային։

Շավքաթ Միրզիյոևը մայիսի 8-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ Սա առաջին ընտրություններն են այն բանից հետո, երբ սահմանադրական փոփոխությունները երկարաձգեցին նախագահի լիազորությունները 5-ից դարձնելով 7 տարի: Փոփոխությունները նաև թույլ են տալիս Միրզիյոևին առաջադրվել 3-րդ ժամկետի համար:

Նմանատիպ նյութեր