211652_close_icon
views-count1162 դիտում article-date 15:22 09-07-2023

«Խանութում ոստիկանության քրեականի աշխատակիցը հարձակվեց վրաս»․ գյումրեցի ընդդիմադիր գործիչ․ «Առավոտ»

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցում գտնվող «Բասեն» սուպերմարկետում քիչ առաջ հարձակման է ենթարկվել  Գյումրու ոստիկանության Մուշի բաժնի քրեական բաժնի աշխատակից Արտակ Պողոսյանի կողմից։ Նրա տեղեկացմամբ, խանութում առկա են նաև տեսախցիկներ։

Aravot.am-ի հետ զրույցում էլ Կարապետ Պողոսյանը պատմեց, որ մտել է խանութ, առևտուր արել, դրամարկղի մոտ իրեն է մոտեցել ոստիկանության աշխատակիցը, որին ինքը չի ճանաչել։

«Մոտեցավ, բարևեց, չճանաչեցի իրեն, ինձ մի պահ թվաց համակիրներից է, որովհետև շատ է լինում, մոտենում, բարևում, զրույցի են բռնվում։ Հարցրեց՝ չճանաչեցի՞ր, ասի՝ ոչ։

Ինքն էլ համազգեստով չէր, ընդհանրապես չհիշեցի իրեն, թեև մեկ տարի առաջ ոստիկանությունում վնասել էր ձեռքս։ Ներկայացավ, ասաց՝ Մուշ բաժնի քրեականից եմ։ Հարցրեցի՝ հո Արտակը չե՞ս, ասաց՝ հա։ Հորդորեցի հեռու մնալ ու շարժվեցի առաջ։ Հետևիցս կպած եկավ ու անսպասելիորեն խփեց ինձ, վայր ընկա։ Խանութի տեսախցիկները ֆիքսել են, ակնհայտ երևում է, որ նա է հարձակվում։

Մայրս, որն ինձ սպասում էր դրսում մեքենայի մեջ, տեսնելով, որ ինչ-որ մեկը ինձ վրա է տալիս, ներս մտավ, անգամ մորս է  խփել։

Սա ակնհայտ խուլիգանություն է, որը պարտադիր իրավական գնահատական պիտի ստանա, կան բոլոր անհերքելի ապացույցները»,- ասում է Կարապետ Պողոսյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր