211652_close_icon
views-count54313 դիտում article-date 19:45 09-07-2023

Արտակարգ դեպք Արարատի մարզում. հրդեհ է բռնկվել հարսանեկան արարողության մասնակիցներից մեկին պատկանող «յաշիկում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 4 հասցեում գործող գազալցակայանում Mercedes G մակնիշի ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի թիվ 23 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Տիգրան Սարդարյանն ու Ստեփան Ադամյանը: Վերջիններոս սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել:

Պարզվել է, որ այրվել է Արագածոտնի մարզի բնակիչ, 36- ամյա Գարիկ Գինոսյանի վարած Mercedes G  մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասնակի: 

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Գինոսյանը մասնակցելիս է եղել գազալցակայանի հարևանությամբ գործող «Վան» ռեստորանային համալիրում հարսանեկան արարողության: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր