30950 դիտում
15:20 10-07-2023
Ավտովթար Լոռու մարզում․ Ջրաշեն գյուղում բախվել են Toyota-ն ու «06»-ը․ կան վիրավորներ․ Սպիտակի բժիշկները հերթական անգամ ապացուցեցին, որ հավատարիմ են Հիպոկրատին տված երդմանը․ պարեկներն էլ գործեցին օպերատիվ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Ջրաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 44 տան դիմաց բախվել են Toyota և VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի՝ օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Սպիտակի բժիշկները նաև տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ևս 1 հոգու, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ավագ պարեկ Գևորգ Նալբանդյանն ու կրտսեր պարեկ Արեն Աղամիրյանը։
Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում կատարել հերթապահություն։
Դեպքի վայր են ժամանել նաև Ոտիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին Ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
Նմանատիպ նյութեր
3457 դիտում
12:37 29-02-2016
Կալանավորը պնդում է՝ բժիշկը հավատարիմ չէ Հիպոկրատին տված իր երդմանը