18962 դիտում
16:32 11-07-2023
Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին․ անձրևաջրերը ողողել են ողջ ճանապարհը, իսկ պատկան մարմիններն ասում են՝ տուրիստերի պակաս չունենք, ովքեր այս ճանապարհով են այցելում Երևան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 11-ին, տեղացած հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Փարաքար գյուղի Երևանյան փողոցում։
Դիտահորերի խցանման պատճառով անձրևաջրերը ողողել են ողջ ճանապարհը, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել էր դժվարանցանելի։ Եվ վարորդները ամենաքաղցր խոսքերով էին հիշում պատկան մարմիններին, ասելով․ «Հենց անձրև է գալիս, այս մոտ 2 կմ-անոց ճանապարհը դառնում է անանցանելի։ Չգիտես էլ՝ ում դիմես՝ Երևանի քաղաքապետարանին, թե Արմավիրի մարզպետարանին, ոչ մի օգուտ։
Ուզում ենք իմանանք, թե ի վերջո՝ ո՞ր կառույցն է պատասխանատու։ Հիմա լավ էր, անձրևը քիչ եկավ։ Բայց երբ առատ տեղումներ են լինում, էս Երևանյան փողոցը դառնում է մինի Վենետիկ, ավտոների փոխարեն պետք է նավակներով շարժվենք»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիները պահանջում էին, որպեսզի վերջապես՝ կա՛մ Երևանի քաղաքապետարանը, կա՛մ Արմավիրի մարզպետարանը «Վեոլիա Ջրին» պարտավորեցնեն, որ այս խնդիրը լուծեն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 175+
175+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)