211652_close_icon
views-count24188 դիտում article-date 09:20 13-07-2023

Հրդեհ Երևանում՝ Հյուսիսային պողոտայում գործող «Մերի» օծանելիքի խանութ սրահում․ ժամանել են հրշեջ-փրկարարները, պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 13-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում գործող «Մերի» օծանելիքի խանութ սրահում հրդեհ է բռնկվել;

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից, այնուհետև՝ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արեն Ղահրամանյանն ու Գևորգ Հովհաննիսյանը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գործող, Նշան Բ․-ին պատկանող «Մերի» օծանելիքի խանութ սրահում։ Այրվել է գովազդային վահանակ և մալուխ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+

Նմանատիպ նյութեր