211652_close_icon
views-count13069 դիտում article-date 23:00 13-07-2023

Ավտովթար Երևանում. Բաղրամյան պողոտայում բախվել են Subaru-ն և  Nissan Tiida-ն. վերջինը կողաշրջվել է. օպերատիվ են գործել պարեկներն ու հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Բաղրամյան պողոտա Պռոշյան փողոցի խաչմերուկում բախվել են Nissan Tiida և Subaru մակնիշի ավտոմեքենաները: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan Tiida-ն կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի  1-ին  գումարտակի 1-ին   վաշտի  պարեկները՝ գումարտակի հրամանատար   Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Նարեկ Դավթյանն ու կրտսեր պարեկ Արտաշես Կոստանյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 18 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացնում են հերթապահություն: 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր