835 դիտում
10:45 14-07-2023
Ադրբեջանի ներկայացուցիչն անամոթ ստեր է տարածում. Մարուքյանը պատասխանել է Ալիևի օգնականին
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի պնդմանն առ այն, թե իբր Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը բաց է, իսկ այնտեղ ապօրինաբար տեղադրված անցակետը կապ չունի օրեր առաջ Արցախում 2 երեխայի մահվան հետ։
«Ադրբեջանի ներկայացուցիչն անամոթ ստեր է տարածում՝ տարածելով հին ընտանեկան տեսանյութ և փորձելով կոծկել իր պետության և իր նախագահի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը։ Ադրբեջանը պատանդ է պահում 120.000 էթնիկ հայի, այդ թվում՝ 30.000 երեխայի, կտրելով նրանց ամբողջ աշխարհից, արգելափակելով գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը և սովամահ անելով այդ մարդկանց։ Սա այն է, ինչ Հաջիևը փորձում է թաքցնել իր կեղծ հայտարարությամբ։ ԼՂ բնակիչ երեխաներ՝ Լեո 3 տարեկան և 6 տարեկան Գիտան մահացել են ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով. այս հանցագործության անմիջական պատասխանատուն Ադրբեջանի իշխանությունն է», - գրել է Միրզոյանը:
Հիշեցնենք, որ Հաջիևն արձագանքել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի թվիթերյան գրառմանը նրա վերաբերյալ, որ Արցախում բնակվող երկու երեխայի՝ 3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի մահը Արցախի շրջափակման հետևանք է:

Նմանատիպ նյութեր
1258 դիտում
15:45 06-03-2023
Նոր սադրանքի կամ հարձակման նախապատրաստվելիս Ադրբեջանը միշտ ստեր է տարածում․ Էդմոն Մարուքյան
721 դիտում
15:21 11-01-2025
Ադրբեջանի հաղորդակցման ռազմավարությունը հիմնված է ստի և անամոթ քարոզչության վրա. ԵԽ պատգամավոր
1292 դիտում
15:33 24-12-2022
Լաչինի միջանցք մուտք ունի միայն Կարմիր խաչը․ Էդմոն Մարուքյանն հակադարձել է Ալիևի օգնականին
Այս բաժնից
919 դիտում
19:55 11-01-2025
Ինչպես պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ
1090 դիտում
19:35 11-01-2025
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել