42822 դիտում
12:31 14-07-2023
Ավտովթար Երևանում․ Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Mercedes-ն ու Ford Focus-ը․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Դավիթաշենի կարմջի վրա բախվել են Մովսես Մարաշլյանի վարած Mercedes մակնիշի և Արմեն Պողոսյանի վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գոհար Արզումանյանն ու Հայկ Սուքիասյանը։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Օպերատիվորեն ժամանել է նաև ԱՊՊԱ գործակալը։
Վթարի փաստով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+