211652_close_icon
views-count30542 դիտում article-date 15:16 15-07-2023

Արտակարգ դեպք Երևանում գտնվող էլիտար շենքերից մեկում. հրշեջները, պարեկներն ու ոստիկանները տարհանում են բնակիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 15-ին, արտակարգ  դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ Նովա պողոտայի թիվ 40/1 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ և թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Երեմ Ավետիսյանն ու Անժելա Գևորգյանը: 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Տեղում հրշեջ-փրկարարները, պարեկներն ու ոստիկանները, մի քանի քաղաքացիների հետ, շենքից տարհանել են բնակիչներին, որպեսզի հրշեջները աշխատեն:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ, «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: 

Այս պահին հրշեջ-փրկարարները իրականացնում են հետախուզական աշխատանքներ, պարզելու համար, թե որտեղ է կրակը և որտեղից է ծուխը դուրս գալիս: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+

Նմանատիպ նյութեր