211652_close_icon
views-count52817 դիտում article-date 16:26 15-07-2023

Վրաերթ Երևանում. 21-ամյա վարորդը Kia-ով վրաերթի է ենթարկել 21-ամյա հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկներն ու շտապօգնության բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Վարդան Վ.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով, Վաղարշյան փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտն, 25-ամյա Նարե Ղ.-ին: 

Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: 

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկ Արտյոմ Չոբանյանն ու կրտսեր պարեկ Արամ Գասպարյանը: 

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդի տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր