24414 դիտում
12:14 16-07-2023
Դանակահարություններ Դիլիջանում․ մինչ Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, մարզի ոստիկաններն ու ՊԾ գումարտակի պարեկները հայտնաբերել են 2 երիտասարդներին դանակահարած կասկածյալին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 13-ին դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այդ օրը, ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել «Դիլիջան» բժշկական կենտրոնից, որ «որովայնի շրջանի ծակած-կտրած վերքեր, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը և վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սևակ Բադիրյանը։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներիը ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։
Մինչ «Դիլիջան» բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Տավուշի մարզի ոստիկանները պարզել են, որ նրանք են՝ Տավուշի մարզի բնակիչներ 33-ամյա Ազատ Բ․-ն և 25-ամյա Արմեն Հ․-ն։
Նույն պահին մարզի ոստիկանապետ Ա․ Մկրտչյանի որոշմամբ՝ ստեղծվում է օպերատիվ հետախուզական խումբ, որում ներգրավվում են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ու կարճ ժամանակում պարզվում է նաև, որ նշված անձինք դանակահարվել են նույն օրը, ժամը 21։30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի 131/1 հասցեի էլեկտրացանցի ենթակայանի հարակից տարածքում։
Պարզվել է նաև, որ նշված վայրում տեղի է ունեցել վիճաբանություն 20-ամյա Դավիթ Սերոբյանի և 28-ամյա Հարութիկ Խուրշուդյանի միջև՝ Հ․ Խուրշուդյանի կողմից Դ․ Սերոբյանի քրոջը անհանգստացնելու պատճառով։ Եվ այդ վիճաբանությանը մասնակցել են նաև Ազատ Բ․-ն և Արմեն Հ․-ն, որի ժամանակ էլ Դ․ Սերոբյանն իր մոտ եղած առարկայով հարվածներ է հասցրել վերջիններիս և դեպքի վայրից դիմել փախուստի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ժամերի ընթացքում Տավուշի մարզի ոստիկանները և ՊԾ Տավուշի մարզի գումարտակի պարեկները Դիլիջանում հայտնաբերել են Դ․ Սերոբյանին, ով ձերբակալվել և տեղափոխվել է Ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔրՕրի 166 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+