15057 դիտում
22:46 16-07-2023
«Գովք անմահ հերոսներին» գիրքը փաստավավերագրական, գեղարվեստական ժողովածու է` նվիրված 44֊օրյա պատերազմում զոհված հերոսներից 110 անմահ քաջորդիների հիշատակին․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ներկա է գտնվել Ալինա Մխեյանի «Գովք անմահ հերոսներին» երկրորդ գրքի շնորհանդեսին, հայտնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
«44-օրյա պատերազմը չսպիացող վերք է բացել մեր սրտերում։ Մեր լուսեղեն զավակներն իրենց երիտասարդ կյանքը հայրենիքին նվիրաբերեցին։ Այսօր, ինչպես նախորդ անգամ, անասելի հուզված եմ, քանի որ մասնակցում եմ «Գովք անմահ հերոսներին» երկրորդ գրքի շնորհանդեսին։ Այս գրքում ճակատագրեր են, կյանքեր, որոնք կիսատ մնացին հանուն ամենավեհի՝ հայրենիքի։
Ալինա Մխեյանի աշխատանքը միայն գովեստի է արժանի, քանի որ նա ոչ միայն փաստագրում է մեր հերոսների կյանքն ու անցած ճանապարհի մասին է պատմում, այլև անսահման համբերատարությամբ ու սիրով աշխատում է հերոսների ծնողների հետ, որն առավել քան պարտավորեցնող է ու նաև դժվար։
Գրքում ներկայացված հերոս տղաներն արտաքին տեսքով գուցե տարբեր են, սակայն մեկ հարցում նրանք այնքան նման են՝ բոլորի գիտակցական ընտրությունը հայրենիքն է։
Փառք հայրենիքի համար ամենաթանկը` կյանքը, զոհած մեր հայորդիներին, խոնարհվում եմ նրանց հիշատակի, նրանց ծնողների, ընտանիքների առջև»,- ողջունելով ներկաներին նշել է Շիրակի մարզպետը։
«Գովք անմահ հերոսներին» գիրքը փաստավավերագրական, գեղարվեստական ժողովածու է` նվիրված 44֊օրյա պատերազմում զոհված հերոսներից 110 անմահ քաջորդիների հիշատակին։
Գրքում հերոսների կենսագրական տվյալներն են, նրանց մասին բանաստեղծություններ և իրապատումներ, որոնք հեղինակին են հանձնել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հարազատները։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
1514 դիտում
13:52 27-09-2021
Կատարվեց հոգեհանգիստ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2245 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1675 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1474 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»