211652_close_icon
views-count124771 դիտում article-date 23:36 16-07-2023

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. ջիպավորը, Վարդավառի շորշոփի տակ, հայտնվել է Սևանա լճում. օգնության են հասել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի Շորժա լողափի մոտ Jeep մակնիշի ավտոմեքենան մասամբ հայտնվել է Սևանա լճում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ Jeep-ը դուրս են բերել ափամերձ տարածք: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր