211652_close_icon
views-count793 դիտում article-date 18:59 18-07-2023

ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները ստորագրել են Հայաստան-ԵՄ ռեադմիսիայի համաձայնագրի կիրարկման արձանագրությունը

Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 18-ին աշխատանքային այցով հանդիպել է Ավստրիայի եվրոպական եւ արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Հայտնում է ՀՀ ԱՆԳ-ն։

Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետեւ շարունակվել ընդլայնված ձեւաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Երկու նախարարները ստորագրել են Հայաստան-ԵՄ ռեադմիսիայի համաձայնագրի՝ Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ կիրարկման արձանագրությունը:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Ալեքսանդր Շալենբերգը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր