211652_close_icon
views-count1375 դիտում article-date 14:10 20-07-2023

Գերմանիան 12 մլն եվրոյի վարկ կհատկացնի Հայաստանին՝ վերականգնվող էներգիայի ընդալայնման նպատակով

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Գերմանիայի միջև նախատեսվում է ստորագրել 2022թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր, որն ապահովում է համապատասխան իրավական շրջանակ, որը հիմք է հանդիսանում առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի կնքման և կողմերի միջև համագործակցության համար։

Համաձայնագրով նախատեսվում է մինչև 12.000.000 եվրոյի ֆինանսական օժանդակություն (վարկ) տրամադրել «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն․ փուլ III» ծրագրի իրականացման համար, նաև անհրաժեշտության դեպքում տրամադրել այնպիսի լրացուցիչ դրամաշնորհներ, որոնք պետք է ուղղվեն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված ծրագրերի նախապատրաստմանը կամ անհրաժեշտ հարակից միջոցառումներին։

Համաձայնագրում նշված գումարի օգտագործումը և այն պայմանները, որոնցով այդ գումարը տրամադրվում է,սահմանվում են Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ-KfW) և վարկեր ընդունողների միջև կնքվող պայմանագրերով, որոնք ենթարկվում են ԳԴՀ օրենսդրությանը։ Եթե նշված պայմանագրերը չեն կնքվում հատկացման հաջորդող հինգ տարիների ընթացքում, ապա 1-ին հոդվածով նշված գումարի հատկացումն անփոխարինաբար չեղարկվում է։ Այդ գումարի համար սահմանված ժամկետն ավարտվում է 2027թ․ հոկտեմբերի 13-ին։

Նմանատիպ նյութեր