742 դիտում
16:16 20-07-2023
ՀՀ-ում ավանդական գյուղատնեսությունն անկում է ապրում, իսկ ժամանակակից ինտենսիվ գյուղատնտեսությունը՝ աճ. Փաշինյան
Հայաստանում գյուղատնտեսությունը պետք է արդիականանա: Այս մասին շեշտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում նախագծերից մեկի քննարկման շրջանակում, որը վերաբերում էր առաջիկա 3 տարում գյուղատնտեսության ոլորտի անելիքներին:
«Տնտեսական աճի ֆոնին գյուղատնտեսության ոլորտում մեր ցուցանիշներն առնվազն տպավորիչ չեն: Մենք երբեմն անկման գործընթաց ենք ունենում: Մենք այդ թեմայի մասին շատ ենք մտածել, քննարկել: Մեզ մոտ անկում է ապրում ավանդական գյուղատնեսությունը, իսկ ժամանակակից ինտենսիվ գյուղատնտեսությունն աճ է ապրում՝ այդ թվում կառավարության ծրագրերով»,- ասաց Փաշինյանը:
Կառավարության աջակցության այդ ծրագրերը, ըստ նրա, իրենց կողմից ցանկալի մասշտաբներ չունեն, սակայն մյուս կողմից նկատում են, որ ինտենսիվ այգիների հիմանդրման, կաթիլային ոռոգման, խելացի անասնագոմերի կառուցման գործընթացը թեկուզ դժվարությամբ, բայց առաջ է գնում:
Վարչապետը նկատեց՝ հիմա մարզերում իսկապես հիմնվում են խելացի անասնագոմեր: «Գյուղատնտեսությունը պետք է արդիականանա»,-նշեց վարչապետը:
Վարչապետն նաև շեշտեց, որ Հայաստանում արտադրված սննդամթերքը պետք է որոշակի անվտանգային և որակական չափանիշների համապատասխանի:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը էլ խոսեց Գյուղատնտեսության մասին օրենքի մշակումից: Նա կարևորեց դա՝ օրենսդրական կարգավորումներով գյուղատնտեսական ոլորտը գրավիչ դարձնելու առումով:

Նմանատիպ նյութեր
2052 դիտում
10:25 02-02-2022
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, իսկ գյուղատնտեսությունը` անկում ապրում. «Ժողովուրդ»
1392 դիտում
10:31 14-05-2022
Գյուղատնտեսությունը Հայաստանում անկում է ապրում. «Ժողովուրդ»
1916 դիտում
10:48 11-02-2022
Գյուղատնտեսությունը կրկին անկում է ապրել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
481 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1624 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
517 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը