211652_close_icon
views-count1228 դիտում article-date 18:27 23-07-2023

Հռոմի պապն առաջարկել է Համայն Ռուսիո պատրիարքի հետ հանդիպել Մոսկվայի օդանավակայաններից մեկում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջարկել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպել Մոսկվայի օդանավակայաններից մեկում, երբ պոնտիֆիկոսի ինքնաթիռը վայրէջք կանի այնտեղ՝ Մոնղոլիա գնալու կամ վերադառնալու ճանապարհին վառելիք լիցքավորելու համար։ Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել է Հնահավատների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը՝ վկայակոչելով պոնտիֆիկոսի հետ ունեցած անձնական զրույցը։

«Հռոմի պապը շատ չհետաձգելու համար առաջարկում է հանդիպել պատրիարք Կիրիլի հետ Մոսկվայի օդանավակայաններից մեկում, «Դոմոդեդովո»-ում կամ «Վնուկովո»-ում: Մոնղոլիա թռնելու ժամանակ նրա ինքնաթիռը պետք է լիցքավորվի Մոսկվայի օդանավակայաններից մեկում»,- ասել է Սևաստյանովը:

Նրա խոսքով՝ պատրիարք Կիրիլի և Հռոմի պապի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2016 թվականին Հավանայի օդանավակայանում, ուստի նման հանդիպում կարող է այժմ էլ անցկացվել։

«Օդանավակայանը համարվում է տարանցիկ, չեզոք գոտի, սա չի առաջացնի վեհափառի Ռուսաստան այցին դեմ արտահայտվողների հակազդեցությունը: Եթե պատրիարքի պատասխանը լինի, ապա նման հանդիպում կարող է կայանալ օգոստոսի 31-ին Հռոմի պապի` Մոնղոլիա մեկնելու կամ վերադառնալու ճանապարհին` սեպտեմբերի 4-ին»,- հավելել է Սևաստյանովը:

Նմանատիպ նյութեր