211652_close_icon

Կանայք ուզում են իրենց ներդրումն ունենալ կարևոր որոշումների կայացման գործում․ Մանե Թանդիլյան

views-count1072 դիտում article-date 23:20 23-07-2023
Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արվեստանշունչ միջավայր, բազմաբովանդակ զրույց-քննարկում, հարց ու պատասխաններ… և հանդիպումը ստացված է։
Երևանի սրտում գտնվող Արկո Բաղդասարյանի արվեստանոցում հանդիպեցի իրենց ոլորտներում կայացած կանանց հետ։ Խոսեցինք կնոջ հասարակական ու քաղաքական դերի, մարտահրավերների, կարծրատիպերի ու այլ կարևոր թեմաների մասին։
Կարևոր արձանագրում՝ կանայք ուզում են իրենց ներդրումն ու մասնակցությունն ունենալ կարևոր որոշումների կայացման գործում։
Այսպիսի քննարկումներն ինձ ավելի ու ավելի են համոզում, որ հենց այսօր է կանանց ժամանակը, և որ օր առաջ նրանք պետք է ստանձնեն քաղաքական պատասխանատվություն, լինեն ակտիվ ավելի, քան երբևէ։ Փոփոխությունները գալու են կանանց հետ, նրանց ակտիվ ներգրավվածությամբ և նրանց շրջահայացությամբ»։
 

Նմանատիպ նյութեր