211652_close_icon
views-count796 դիտում article-date 09:52 25-07-2023

Գուտերեշը վերահաստատել է իր աջակցությունը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղ լուծումներ փնտրելու ուղղությամբ շարունակվող բազմակողմ ջանքերին և բարձր մակարդակի երկխոսությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այսօր հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ հայտնել են գլխավոր քարտուղարի գրասենյակից: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Գլխավոր քարտուղարը և նախագահը քննարկել են Հարավային Կովկասի զարգացումները և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր աջակցությունը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղ լուծումներ փնտրելու ուղղությամբ շարունակվող բազմակողմ ջանքերին և բարձր մակարդակի երկխոսությանը»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ ՀՀ Նախագահն աշխատանքային այցով գտնվում է Իտալիայում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին ժամանել է Հռոմ, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթնաժողովին:

Նմանատիպ նյութեր