1000 դիտում
14:43 25-07-2023
Անկախ տեղից բանակցողները չեն փոխվում. օրակարգը, սկզբունքային հարցերը որևէ ձևով չեն փոխվում. Փաշինյան
Անկախ տեղից բանակցողները չեն փոխվում, այսինքն Մոսկվայում է բանակցությունը, թե Վաշինգտոնում, թե Բրլուսելում, բանակցում են Հայաստանն ու Ադրբեջանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Վաշինգտոն-Բրյուսել-Մոսկվա բանակցային հերթագայման մեջ ի՞նչ սկզբունքային հարց է փոխվում, արդյոք առաջնահերթությունները նույնն են:
«Այս համատեքստում եմ ասում, որ բանակցություններում հաջողություն ունենալը մեզ է հարկավոր: Օրակարգը որեւէ ձեւով չի փոխվում, սկզբունքային հարցերը որեւէ ձեւով չեն փոխվում, խոսակցության տրամաբանությունը որեւէ ձեւով չի փոխվում»,-ասաց նա:
Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններում լարվածությանը, Փաշինյանն ասաց. «Կարծում եմ՝ որեւէ տեղ որեւէ հարաբերություններում լարվածություն դրական ազդեցություն չի կարող ունենալ: Չնայած մյուս կողմից լարվածություն ասվածը նույնպես չպետք է գերագնահատել, որովհետեւ տեսնում ենք, որ ՌԴ-ն եւ Թուրքիան, չնայած որոշակի տարաձայնություններին, շատ ակտիվ համագործակցում են: Բոլոր երկրների հարաբերություններում էլ կան հակասություններ, խնդիրն այն է, թե որքանով են դրանք աճում կոնֆրոնտացիոն տրամաբանության: Ընդհանրապես, հայեցակարգային եւ ռազմավարական առումով մեր պետության ողջ գոյության ընթացքում եղել ենք եւ գործել ենք կոնֆրոնտացիոն տրամաբանության մեջ, որը մեր մեծագույն պրոբլեմն է բոլոր առումներով՝ եւ անվտանգային, եւ զարգացման, եւ միջազգային ազդեցության առումով: Այդ տրամաբանության մեջ մենք, ըստ էության, չենք կարողացել եւ չենք կարողանալու ապահովել մեր երկարատեւ զարգացումը եւ անվտանգության ապահովումը»:
Ինչ վերաբերում է այսօր Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից ակնկալիքներին, Փաշինյանն ասաց. «Այդ հանդիպումներն առանձին վերցրած հանդիպումներ չեն, ես ակնկալիք ունեմ մեզանից, Հայաստանի ԱԳ նախարարից եւ մյուս գործընկերներից, որ նրանք կկարողանան հնարավոր խաղաղության պայմանագրի եւս մի քանի հոդված համաձայնեցնել եւ կարողանան ինչ-որ լուծման հասնել Լաչինի միջանցքի բացման հարցում»:

Նմանատիպ նյութեր
5550 դիտում
12:22 22-12-2017
Եթե փոխվում է խոշոր բիզնեսի վարքագիծը, փոքր հարկ վճարողների մոտ ևս իրավիճակ է փոխվում. Արմեն Սաֆարյան
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան